00:00:00

Թող մեր միջև եղած հեռավորությունից էլ ավելի մեծ սեր ծնվի. զինվորը՝ սիրելիին (տեսանյութ)

13:18, 31 դեկտեմբեր 2018

Սյունեցի երիտասարդն, ով այս պահին ծառայում է հայոց բանակում երազում է հայտնի երգիչ դառնալու մասին: Մեր թղթակիցը զրուցել է երգիչ Պավել Մելքումյանի հետ, որի մանրամասները ներկայացնում ենք ստորև. -Պավել, ողջույն, ինչպե՞ս է անցնում ծառայությունդ: -Ողջույն, հրաշալի: -Ի՞նչ է Ձեզ համար հայրենիքը: -Այսպես կասեմ. հայրենիքը սկսվում է տնից: -Երգիչ լինելը օգնո՞ւմ է ծառայությանժամանակ: -Միանշանակ օգնում է: Հայրենասիրականերգերով ոգեշնչում եմ իմ զինակից ընկերներին: -Քանի՞տարեկանից եք երգում: -Երաժշտության հանդեպ սերը եղել է դեռ մակուց: Ծնողներս նկատելով դա՝ վեց տարեկանում ինձ ուղարկեցին երաժշտականդպրոց: -Ի՞նչ կրթություն ունեք: -Սովորել եմ Կապանի միջնակարգ դպրոցում, այնուհետև ,ուսումս շարունակել եմերաժշտական ուսումնարանում՝ որպեսվոկալիստ: -Ի՞նչ ոճի երաժշտություն եք սիրում լսել: -Երաժշտական ոճերից կառանձնացնեմ ժողովրդականը, էստրադայինը, ինչու չէ, նաևռաբիզը: -Հայտինիերից ո՞ւմ հետ կցանկանայիք դուետ ունենալ: -Մանկուց լսել եմ ՀայկՂևոնդյանին՝Սպիտակցի Հայկոյին, հենց նրահետ կուզենամ դուետ երգել: -«Իմ և քո համար»-ը Ձեր առաջի՞ն հեղինակային երգն է: -Այո: -Ո՞րն է երգչի հաջողության գաղտնիքն ըստ Ձեզ: -Երգչի հաջողության գաղտնիքնաշխատասիրության նպատակասլացության ևհամառ կամքի մեջ է: -Ի՞նչ նպատակներ ունեք այս ասպարեզում: -Այս ասպարեզում շատ նպատակներ ունեմ: Առաջնահերթ ուզում եմ ունենալբովանդակալից երգացանկ, սիրվելհանրության կողմից: Նոր երգեր ուտեսահոլովակներ թողարկելու պլաններ կան: -Տոները մոտենում են,ընտանքիցդ հեռու ինչպե՞ս ես պատկերացնում այս տարվա Ամանորը: -Վստահ եմ, որ բանակում ևս հրաշալի կանցնի Ամանորը,սակայն Նոր տարուն ես ընտանիքիսև հարազատներիս հետ կլինեմ,քանի որՊաշտպանության նախարարությունը հաճելիանակնկալ արեց և ամանորյա տոներիկապակցությամբ արձակուրդ տրամադրեց: -Հավատո՞ւմ եք Ձմեռ պապին: -Այո՛ հավատում եմ Ձմեռ պապիկին,նա մերներսում է ապրում,հոգու խորքում։ՉհավատաշՁմեռ պապիկին, նշանակում է դադարելերազել։Ամեն մեկս էլ մեր հոգու խորքում դեռմանուկ ենք, ու դա կյանքն ավելի էքաղցրացնում : -Ամանորյա նվեր, որ տպավորվել է մինչև հիմա: -Վեց տարեկան էի, երբ Ձմեռ պապը տոնածառի տակ դրել էր իմ երազանքների գործիքը՝բարձրախոսը։Արդեն տարիներ հետո հասկացա,որ դա ծնողներիս նվերն էր։ -Ինչպե՞ս ես նշել նախորդ Նոր տարիները։ -Նոր տարուն սովորության համաձայն՝ մենքբոլոր բարեկամներով հավաքվում ենք մերտանը,դառնում մի ընտանիք և շատ ուրախանցկացնում Ամանորը։ -Ի՞նչ կմաղթեք ընթերցողին: -Բոլորին մաղթում եմ քաջառողջություն,թո՛ղ որգալիք տարին լինի երազանքներիիրականացման տարի։ Խաղաղությունը թևածիողջ աշխարհում։ Թո՛ղ որ հայ ազգիս սահմանները միշտ լինենամուր և անառիկ։ -Պավել, այժմ հնարավորություն ունեք Ձեր խոսքը հրապարակային ձևով ուղղելու այն մարդուն, ում ամենաշատն եք սիրում: -Քանի որ ես ծառայում եմ հայոց բանակում,իմ սիրելի էակին ցանկանում եմ,որ այս ծանր,բայցմիևնույն ժամանակ շատ կարևոր երկուտարիների ընթացքում լինի համբերատար և սպասի իր սիրելիին։ Թող մեր միջև եղած հեռավորությունից էլ ավելի մեծ սեր ծնվի։ Սիրում եմ քեզ։ Irakanum.am-ը բարի ծառայություն է մաղթում երգչին և շնորհավորում գալիք Ամանորը: https://www.youtube.com/watch?v=Ks1KU_HjhNc&fbclid=IwAR0J8p-_2ejbsZOTNB-3tVv9uFESnn5SvVK5lH9m0DWi2mkKcuFNeufR4G0

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր