00:00:00

Ոչ թե Զարուհուն կմիանանք կամ Նիկոլին, այլ բոլորով կմիանանք

23:46, 13 մարտ 2018

«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը այսօր Ազատություն ռադիոկայանի եթերում հայտարարեց, որ «Ժառանգությունը» որևէ մեկին միանալու խնդիր չունի «Ոչ թե Զարուհուն կմիանանք կամ Նիկոլին, կամ Ալբերտ Բաղդասարյանին, կամ որևէ այլ մեկին, այլ մենք ասում ենք՝ բոլորով միանանք։ Մենք միանում ենք այնտեղ, որտեղ արդեն հավաքվել են։ Կլինի՞ այդպիսի ձևաչափ, այդտեղ էլ կմիանանք»,- ասաց նա: Կուսակցության վարչության նախագահի խոսքով՝ նպատակը արմատական բարեփոխումներ իրականացնել է, խնդիրները հետևյալն են. նախ՝ Սերժ Սարգսյանի վարչապետությունը կանխելը, ազգային համաձայնության կառավարության հաստատումը, դրանից հետո տեղի ունենան արմատական բարեփոխումներ և արտահերթ ընտրություններ։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր