00:00:00

Մարտի 19-ից կգործարկվեն նոր արագաչափեր

22:20, 13 մարտ 2018

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում է երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքը: Մասնավորապես, 2018 թվականի մարտի 19-ից գործարկվելու են Երևան քաղաքի հետևյալ խաչմերուկներում տեղադրված տեսախցիկները. Հովսեփ Էմինի փողոց-Փափազյան փողոց,  Իսահակյան փողոց-Տերյան փողոց, Պարույր Սևակի փողոց-Ուլնեցու փողոց, Խանջյան փողոց -Վարդանանց փողոց, Տիգրան Մեծի փողոց-Գլինկայի փողոց: Նույն օրվանից գործարկվելու է նաև Շիրակի մարզի Հոռոմ գյուղում (գյուղապետարանի հարակից ճանապարհահատված) տեղադրված արագաչափ սարքը, 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր