00:00:00

Տեղի է ունեցել պայթյուն, ապա ծուխ է լցվել․ 1,5 տարեկան երեխան տեղափոխվել է հիվանդանոց

22:36, 24 հունիս 2026 Պատահարներ

Այսօր՝ հունիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխել մի երեխայի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տեղում ոստիկանները պարզել են, որ 1,5 տարեկան աղջիկը հիվանդանոց է տեղափոխվել Վարդաշեն թաղամասի շենքերից մեկից։

Հիվանդանոցում երեխայի հարազատները հայտնել են, որ իրենց շենքի 5-րդ հարկում տեղի է ունեցել պայթյուն, ապա ծուխ է լցվել, ինչից հետո երեխայի և ընտանիքի անդամների մոտ դիտվել է հազ, թուլություն։

Երեխան նշված բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո հոսպիտալացվել է թունաբանական կլինիկա։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Էրեբունու ոստիկանները պարզել են, որ այն բնակարանը, որտեղից երեխան հոսպիտալացվել է, գտնվում է շենքում, որը գազաֆիկացված չէ։

Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքներն ու հիվանդանոց տեղափոխված ընտանիքի անդամների ինքնությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր