00:00:00

Մխիթարյանն ու Օզիլը շշպռել են շատերին

22:00, 13 մարտ 2018 Սպորտ

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կրկին անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանի և Մեսութ Օզիլի խաղին՝ ասելով, որ այս ֆուտբոլիստները շշպռել են շատերին: «Ուղղակի չեմ կարող ընկալել այն մարդկանց որոնք պնդում էին, որ Մխիթարայնն ու Օզիլը անհամատեղելի են դաշտում: Այս ֆուտբոլիստները փակեցին ոմանց բերանները: Որպես օրինակ ուզում եմ բերել «Միլանի» հետ մրցավեճը, որի ժամանակ Մխիթարյանն իր առաջին գոլը խփեց «Արսենալի» կազմում, իսկ Օզիլը երկու գոլային փոխանցումները կատարեց: Մխիթարյան-Օզիլ զույգը արդեն իսկ հիացնում է շատերին: Ես միշտ ասել եմ, որ ֆուտբոլիստները, որոնք ընկալում են խաղի իմաստը, կարող են միասին լավ խաղալ: Դա յուրատեսակ արվեստ է»,- նշել է Վենգերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր