00:00:00

Ադրբեջանը 20 անգամ ավելի շատ զենք է ձեռք բերել, քան Հայաստանը

21:23, 13 մարտ 2018 Տնտեսություն

Ստոկհոլմի խաղաղության հիմնախնդիրների հետազոտման միջազգային ինստիտուտը, ինչպես արդեն հայտնել ենք, հրապարակել է 2013-2017թթ. սպառազինությունների համաշխարհային առևտրի վիճակի մասին նոր զեկույցը: Դրա համաձայն ԱՄՆ-ն ամենաշատն է զենք արտահանում: Հրապարակված տեղեկության համաձայն՝ Հայաստանը 2016-2017թթ. զենքի ներկրման ծավալով զբաղեցնում է աշխարհում 54-րդ տեղը: Նշվում է, որ 2 տարվա ընթացքում Հայաստանը 124 միլիոն դոլարի սպառազինություն է ներկրել, և մատակարարումների 100%-ը Հայաստան է ներկրվել Ռուսաստանից: SIPRI-ի զեկույցում Ադրբեջանը զբաղեցնում է 27-րդ տեղը: Երկու տարվա ընթացքում Ադրբեջանը, հիմնականում Իսրայելից և Ռուսաստանից, մոտ 551 միլիոն դոլարի զենք է գնել: Համաձայն SIPRI-ի զեկույցի՝ 2012-2016 ժամանակահատվածում Ադրբեջանը 20 անգամ ավելի շատ զենք է ձեռք բերել, քան Հայաստանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր