00:00:00

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հռոմի պապին՝ ընտրվելու 5-րդ տարեդարձի առթիվ

20:59, 13 մարտ 2018

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 13-ին, շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին Հռոմի Սրբազան Քահանայապետ ընտրվելու 5-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով նրան առողջություն եւ հաջողություններ բոլոր աստվածահաճո նախաձեռնություններում: «Սրբազան Քահանայապետի Ձեր առաքելությունը առաջին իսկ օրվանից միտված է եղել աշխարհում արդարության եւ հակամարտ կողմերի միջեւ երկխոսության հաստատմանը։ Մեծագույն հաճույքով եմ արձանագրում, որ այն առանձնացել է նաեւ հայ ժողովրդի նկատմամբ մեծ ուշադրությամբ»,-ասված է Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում:

Նախագահ Սարգսյանը նաեւ ջերմությամբ է հիշել Ֆրանցիսկոս Պապի հետ Սուրբ Աթոռում եւ Հայաստանում իր հանդիպումները:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր