00:00:00

Գնալով մոռացվում է մի կարևոր ձևակերպում` սեր և հանդուրժողականություն. Թ. Պողոսյան

15:12, 23 դեկտեմբեր 2018

Մարդկային ռեսուրսների զարգացման կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գնալով մոռացվում է մի կարևոր ձևակերպում` սեր և հանդուրժողականություն։ Այսօր մի հետաքրքիր ասացվածք հանդիպեցի։ Կարծում եմ օգտակար կլինի կիրակի մի փոքր մտորել սրա մասին։ «Առանց հաղորդակցման չկա հարգանք: Առանց հարգանքի չկա հոգատարություն: Առանց հոգատարության չկա ըմբռնում: Առանց ըմբռնման չկա կարեկցանք: Առանց կարեկցանքի չկա հասկացողություն: Առանց հասկացողության չկա ներողամտություն: Առանց ներողամտության չկա բարություն: Առանց բարության չկա սեր: Որտեղ չկա սեր, այնտեղ չկա Աստված: Որտեղ չկա Աստված, այնտեղ չկա խաղաղություն: Որտեղ չկա խաղաղություն, այնտեղ չկա երջանկություն: Եթե չկա երջանկություն, ապա կա կոնֆլիկտ, քանի որ չկա հաղորդակցում»: -Շենոն Լ. Էլդեր
Այո, այն օրը երբ մարդիկ դադարում են հաղորդակցվել, դնում են սիրո ու հանդուրժողականության վերջի սկիզբը։ Հաղորդակցվեք, մի զլացեք, նույնիսկ եթե պետք է դառնացնեք։ Հաղորդակցվեք ու արեք դա դուխով»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր