00:00:00

Հիմնավորված չեն Մանվել Գրիգորյանին առնչվող քրեական գործով նախաքննության ողջամիտ ժամկետը չպահպանելու պնդումները. Գոռ Աբրահամյան

23:40, 22 դեկտեմբեր 2018

ՀՀ գլխավոր դատախազի ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Փաստաբան Նորայր Նորիկյանն իր ֆեյսբուքյան էջում մի գրառում է կատարել՝ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում վարույթն իրականցնող մարմիններին մեղադրելով նախաքննության անհարկի ձգձգման, իսկ դատախազությանը՝ անգործություն ցուցաբերելու մեջ: Քանի որ նմանատիպ մեկնաբանության հանդիպեցի նաև իրավապաշտպան Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան պատին, իմ էջում տեղադրում են Նորայր Նորիկյանի գրառման ներքո արված իմ պատասխան-մեկնաբանությունը: Պարոն Նորիկյան, հասկանում եմ, որ ֆեյսբուքը լավ տարածք է՝ զգացմունքային ելույթներով հանրային կարծիք գեներացնելու համար: Այս իմաստով զարմացած չեմ, որ անգամ լինելով պրոֆեսիոնալ իրավաբան, կարող եք քրեական գործի նյութերին, նախաքննության ընթացքին, իրականացվող քննչական, դատավարական ու օպերատիվ-հետախուզական միջոցառումների ծավալին տեղյակ չլինելով՝ ձեզ իրավունք վերապահել վարույթն իրականացնող մարմիններին մեղադրել անգործության մեջ: Մինչդեռ փաստաբան լինելով՝ չեք կարող չիմանալ, որ նման բազմադրվագ և բազմածավալ քրեական գործի նախաքննությունը չի կարող շուտ ավարտվել: Ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Արցախի Հանրապետության տարածքում իրականացվում են բազմաթիվ գործողություններ, գործով նշանակված են մի քանի փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռևս ստացված չեն: Ավելորդ է, թերևս, նշել, որ նման պայմաններում հիմնավորված չեն Մանվել Գրիգորյանին առնչվող քրեական գործով նախաքննության ողջամիտ ժամկետը չպահպանելու, առավելևս դատախազությանն անգործության մեջ մեղադրելու մասին օդից վերցված ձեր պնդումները: Երիցս պնդում եմ, որ անընդունելի է սոցիալական ցանցերի տարածքը խիստ սուբյեկտիվ, չհիմնավորված մեկնաբանություններով որևէ մեկի, այդ թվում նաև դատախազության դեմ հանրային տրամադրություններ գեներացնելու գործելակերպը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր