00:00:00

Քաղաքային նոր իշխանությունների գործունեությունը «Երկիր Ծիրանի»-ն գնահատում է Տարոն Մարգարյանի հանցավոր գործունեության կատարելագործված դրսևորում

19:03, 22 դեկտեմբեր 2018

Սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում գործող վարչապետի կողմից կիրառված ապօրինի քարոզչության միջոցով շուրջ 300 հազար երևանցիների քվեն ստացած քաղաքական ուժի ներկայացուցիչներն արդեն  սկսել են ցուցադրել քաղաքամայր Երևանի ու երևանցիների նկատմամբ իրենց «հոգատարությունը»: Մասնավորապես՝ Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեում, 2018 թվականի բյուջեի համեմատությամբ, շուրջ 1 միլիարդ 500 միլիոն դրամով (շուրջ 3 մլն դոլարին համարժեք) ավելացել են՝ արտասահմանյան գործուղումներին, պարգևատրումներին, հատուկ վճարներին, խրախուսումներին և աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայություններին հատկացվող միջոցները:  Փոխարենը՝  շուրջ 3 միլիարդ 600 միլիոն դրամով (շուրջ 8 միլիոն դոլարին  համարժեք) պակասեցվել են՝ տրանսպորտին, փողոցների լուսավորմանը, բնակարանային շինարարությանը, կոմունալ ծառայություններին, վերելակների հիմնանորոգմանը, կանաչ տարածքների ստեղծմանն ու պահպանմանը հատկացվող միջոցները: Արդեն իսկ հանրության զգալի հատվածի և հասարակական միավորների արդարացի քննադատությանն արժանացած Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեն «Երկիր Ծիրանի» կուսակցությունը գնահատում է որպես ոչ միայն հետընթաց, այլ նաև մեր մայրաքաղաքի ու երևանցիների բազմաթիվ հիմնախնդիրներն անտեսող և նոր խնդիրներ հարուցող բյուջե: Ավելանալու են ամենատարբեր ոլորտներում գործող տնտեսվարող սուբյեկտների տեղական վճարներն ու տուրքերը, սահմանվելու են նոր տեղական վճարներ, ավելանալու են Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող արվեստի ու երաժշտության դպրոցների ուսումնական վճարները և այլն: Քաղաքային այսօրվա իշխանությունները չլուծված են թողնելու կանաչ տարածքների ավելացման ու պահպանության, բնակարանային շինարարության և դրանք ամենախոցելի խավերին տրամադրելու, փողոցների լուսավորության խնդիրները և այլն: Երևանի քաղաքապետը, խախտելով  նախընտրական շրջանում իր տված խոստումը, հայտարարեց, որ տրանսպորտային ցանցի խնդրի լուծումը կտևի առնվազն երկու տարի, ինչը նշանակում է, որ այդքան ժամանակ մայրաքաղաքում շարունակվելու են ամենօրյա տրանսպորտային խցանումները և կռացած երթևեկումը: Աղբահանության խնդիրը, որի պատկերին ու գարշահոտությանն ամեն օր՝ այս տարվա ամառային շրջանում երեք ամսից ավելի բախվեցին հարյուր հազարավոր երևանցիները, մինչ օրս շարունակում է չլուծված մնալ: Դեռևս 2017 թվականի սեպտեմբերի 13-ին Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը շտապ հայտարարության միջոցով ահազանգ էր հնչեցրել, որ ապօրինաբար քանդում են Սպիտակի վերելակաշինական գործարանը (ինչը մատնվեց անուշադրության և հանցագործությունը կոծկվեց), իսկ այսօր արդեն՝ քաղաքային նոր իշխանությունները կրճատում են հաջորդ տարվա վերելակների հիմնանորոգման ծախսերը... Հանրագումարի բերելով վերոնշյալը՝ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը դատապարտում է քաղաքային նոր իշխանությունների գործունեությունը, ինչի հետևանքով դարձյալ անլուծելի են մնալու մայրաքաղաքի և երևանցիներին հուզող բազմաթիվ խնդիրները, և այն գնահատում է որպես ՀՀԿ-ի և Տարոն Մարգարյանի հանցավոր գործունեության կատարելագործված դրսևորում:   «Երկիր Ծիրանի» կուսակցություն

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր