00:00:00

ՀՀ-ում ՌԴ դեսպանը ԵԱՏՄ-ի ստեղծումը պատմական իրադարձություն է համարում

17:59, 22 դեկտեմբեր 2018

Այս մասին դեսպանը հայտնեց դեկտեմբերի 22-ին Եվրասիական փորձագիտական ակումբի 5-րդ տարեկան նիստի ընթացքում: «ԵԱՏՄ-ի ստեղծումը պատմական իրադարձություն է այն երկրների համար, որոնք անցան Եվրասիական ինտեգրման ճանապարհով, հնարավոր է, նույնիսկ ամբողջ Եվրասիական տարածաշրջանի համար: Այս հանգամանքը շարունակում են ընդունել ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ, ընդ որում, ոչ միայն փորձագետները: ԵԱՏՄ-ն արդեն ապացուցել է իր կայացած լինելը դեկտեմբերին բարձրաստիճան մակարդակով տեղի ունեցած հանդիպման ընթացքում: Որի ընթացքում քննարկվել են բազմակողմանի համագործակցության հարցերը 2019թ.-ի համար»,- ասաց Կոպիրկինը: Դեսպանը նաև նշեց, որ միությանն անդամակցելը դրական է եղել նաև Հայաստանի համար, և մեր երկիրն ունի բոլոր հնարավորությունները` շարունակելու հետագա ինտեգրացիոն համագործակցությունը ԵԱՏՄ անդամ մյուս երկրների հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր