00:00:00

Դուք գոնե պատկերացում ունե՞ք, որ Ձեր փոխարեն ժողովուրդը սկսի որոշել, թե ով է մեղավոր, ով անմեղ.Փաստաբանը՝ իրավապահներին

18:51, 22 դեկտեմբեր 2018

Գեներալ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել վեց ամիս առաջ՝ հունիսի 19-ին. նա հունիսի 16-ից եղել է արգելանքի տակ. արդյոք նշված ժամանակահատվածը բավարա՞ր չէր, որ նրան առաջադրված մեղադրանքի շրջանակներում իրականացվող նախաքննությունն ավարտվեր, եւ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվեր դատարան՝ ըստ էության քննելու: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան նորայր Նորիկյանը: Նա, նաեւ նշել է. «Ցավոք պետք է արձանագրել, որ ողջամիտ ժամկետում գործերի քննության տխուր ու ողբերգական ավանդույթը շարունակվում է: Ինձ մոտ այնպիսի զգացողություն է, որ իրավապահ համակարգի որոշ շրջանակների կողմից միտումնավոր կերպով իրականացվում է սաբոտաժ՝ անվստահություն սերմանելով իրականացվող գործընթացների նկատմամբ: Դատախազության կողմից կա՞, արդյոք, որեւէ հոդաբաշխ բացատրություն կամ հիմնավորված պատճառաբանություն, թե ո՞րն է պատճառը, որ քրեական գործերի վարույթն իրականացվում է ամիսներով ու տարիներով: Ձեր սրբազան իրավունքն է. մի՛ երկարացրեք նախաքննության ժամկետները անհիմն կերպով երկարացնելու վերաբերյալ քննիչների կողմից բերված միջնորդությունները, դատավարական ճիշտ ու հստակ ցուցումներ տվե՛ք վարույթն իրականացնող մարմիններին, Ձեր իրավասության սահմաններում հետեւե՛ք գործերի քննության ընթացքին, տեսնեմ ժողովուրդը դուրս կգա՞ փողոց՝ փորձելով Ձեր ու դատարանի փոխարեն որոշումներ կայացնել: Դուք չե՞ք հասկանում, որ Ձեր անգործության հետեւանքով ստեղծում եք անարխիայի մթնոլորտ: Դուք գոնե պատկերացում ունե՞ք, որ Ձեր փոխարեն ժողովուրդը սկսի որոշել, թե ո՞վ է մեղավոր, ո՞վ է անմեղ, ո՞վ պետք է դատվի եւ ո՞վ դուրս գա բանտից... Իսկ ու՞ր կորավ Սահմանադրությունը՛, օրենքը՛, դատարանը՛, վերջապես՝ պետությունը՛.... Երիցս պնդում եմ, որ ամբողջ իրավապահ համակարգը ենթակա արմատական փոփոխությունների՝ վերից վար»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր