00:00:00

Ինձ համար Մանվել Գրիգորյանին ազատելը անակնկալ է եղել. Փաշինյան

18:38, 22 դեկտեմբեր 2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չգիտի, թե ինչ հիմնավորումներով է դատարանը ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշում կայացրել: Այս մասին  լրագրողների հետ զրույցում աս վաաց վարչապետի  պաշտոնակատարը: «Ես հասկանում է այն մարդկանց, ովքեր իրենց բողոքն են արտահայտում Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ: Անկեղծ ասած՝ ես չգիտեմ, թե դատարանը ինչ հիմնավորումներով է այդ որոշումը կայացրել, երբ հասանելի կլինի այդ որոշումը, կծանոթանամ, բայց կարծիք էլի չեմ հայտնի: Ինձ  համար դատարանի որոշումն անակնկալ է եղել, սրանով եւս մեկ անգամ հիմնավորվում է, որ  ես չեմ միջամտում դատարանների անկախությանը»,- ասաց Փաշինյանը:
Անդրադառնալով բողոքի ցույցերին՝ Փաշինյանը նշեց, որ բողոքի ակցիա իրականացնելը քաղաքացիների իրավունքն է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր