00:00:00

ՀԱՊԿ-ի բովանդակությունն ավելի կարևոր է, քան գլխավոր քարտուղարի հարցը. Նիկոլ Փաշինյան

19:07, 22 դեկտեմբեր 2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության բովանդակությունը ավելի կարևոր է, քան գլխավոր քարտուղարի հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում Փաշինյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչո՞ւ նա դեռևս չի հանդիպել  Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի հետ, մինչդեռ ՀԱՊԿ անդամ բոլոր երկներ նա արդեն իսկ այցելել է, Փաշինյանը պատասխանել է. «Մենք չենք մերժել, մենք ասել ենք, որ այս փուլում նպատակահարմար չենք համարում, քննարկումները շարունակվում են»: Նրա խոսքով՝  Հայաստանը մշտապես ասել է, որ հարցը պետք է որոշվի կոնսենսուսով ու պետք է փորձել հասնել կոնսենսուսի: «Ընդհանուր առմամբ, ես ասել եմ նաև նախկինում՝ այնպես չէ, որ  ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ընդմիշտ վերապահված է Հայաստանի Հանրապետությանը՝ դա ռոտացիոն սկզբունք է, և մեր ժամկետը ինչ-որ պահի պետք է ավարտվի: Մեզ համար խնդիրը գլխավոր քարտուղարի պաշտոնը և կարգավիճակը չէ, մեզ համար խնդիրը ՀԱՊԿ բովանդակությունն է, և ինչպես նախկինում ասել եմ փոխադարձ պարտավորությունների հստակեցումն է և ճշգրտումն է ու այս հարցի շուրջ կոնսենսուսի հասնելը»,– ասել է նա: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ եղել են ժամանակներ, երբ ՀԱՊԿ-ում ռոտացիոն սկզբունքը չի գործել՝ նույն մարդը երկար տարիներով եղել է գլխավոր քարտուղար: «Գլխավոր քարտուղարի հարցը չէ խնդիրը, որովհետև գլխավոր քարտուղարի ժամկետը կավարտվի, օրինակ՝ ռոտացիան կփոխվի, հետո էլի կհասնի Հայաստանին ՝ այդ շրջապտույտը անընդհատ կպտտվի: Խնդիրը ավելի խորն է և բովանդակային ու, անկեղծ ասած, գոհ եմ այս ընթացքում տեղի ունեցած այդ քննարկումներից և տեղի ունեցող և տեղի ունենալիք, որովհետև շատ բաց, անկեղծ քննարկումներ են տեղի ունեցել, ինչը ՀԱՊԿ-ում երբեք տեղի չի ունեցել: Եվ մենք պետք նաև մեր անվտանգային միջավայրը հասկանալով  հարց  տանք ինքներս մեզ ՝ ՀԱՊԿ-ին պե՞տք է լուրջ վերաբերվել , թե ոչ: Սա կարևոր արձանագրում է, իհարկե, այս թեմաները քննարկելու ենք»,- հավելել է Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր