00:00:00

Ինչպես փրկել «ԱՅԲ» հիմնադրամը

10:00, 22 դեկտեմբեր 2018

Irakanum.am-ն իր նախորդ հոդվածներում անդրադարձել էր «ԱՅԲ» դպրոցում ստեղծված իրավիճակին։ Մենք գրել էինք, որ հիասքանչ, համաշխարհային մակարդակով մրցունակ ծրագիրը ինչ-որ պահի սխալ ճանապարհով գնաց։ Ոմանք որոշեցին շեղեցին սոցիալ- կրթական, եւ որ ամենակարևորն է բարեգործական ուսումնական հաստատության զարգացման ուղղուց։ Դպրոցի եւ «ԱՅԲ» հիմնադրամի շուրջ տեղի են ունենում զարգացումներ, որոնք ցավալիորեն կասկածի տակ են դնում այս ծրագրի շարունակական գոյությունը, որը հիմնված էր մեծ գաղափարների վրա: Irakanum.am-ի տրամադրության տակ է հայտնվել «ԱՅԲ» ակումբի անդամներից մի քանիսի նամակը, որոնց հատվածները ներկայացնում ենք ընթերցողների ուշադրությանը։ Նամակում բարձրացված հարցերն ու խնդիրները խիստ կարեւոր են կրթական ոլորտի ապագայով մտահոգվողների համար: Ի վերջո կրթական յուրաքանչյուր ձախողված ծրագիր լուրջ հարված է հասցնում ոչ միայն տվյալ պետությանը, այլ նաեւ բարեգործությանը: «Ավելի ազնիվ կլինի ծրագրի շարունակականությունը հանձնել պետության հոգացությանը, քանի որ թիմը ներկայումս չի կարող կյանքի կոչել այն ծրագրերը, ինչի համար տասնյակ մարդիկ հսկայական ներդրումներ են կատարել։ Մենք ունենք նոր պետություն, որը զերծ է կոռուպցիոն դրսեւորումներից եւ ռիսկերից, եւ անպայման ունակ է հաղթահարելու այն խնդիրները, որոնք առկա են կրթական այս հաստատությունում»։ Սա հատված էր նամակից, որը հայտնվել է մեր տրամադրության ներքո։ Նամակագիրները նաեւ հայտնում են, որ միայն «ԱՅԲ» ակումբն է մշտապես եղել միակ երաշխավորը կրթական այս հաստատության գոյության եւ հաջողված ու մրցունակ ծրագրերի իրականացման։ Ակումբի ոչնչացումը ըստ էության հասարական շահի վերջնական զիջումն է ի օգուտ Տեր- Մեսրոպ քահանա Արամյանի։ «Ստեղծված իրավիճակում խնդրի միակ լուծումը մենք տեսնում ենք մեր ակտիվների փոխանցումը պետությանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հասարակական կազմակերպության երբ լուծարվում է, նրա ակտիվները օրենքով սահմանված փոխանցվում են պետությանը»,- գրում են ակումբի անդամներն իրենց նամակում։ Այն, որ կրթական այս հաստատությունում առկա են մի շարք խնդիրներ, որոնց կնքահայրը, պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի նախկին խորհրդարական, համատեղության կարգով «ԱՅԲ» հոգաբարձուների խորհրդի անդամ Տեր- Մեսրոպ քահանա Արամյանի գործունեության արդյունքն է, հայտարարել է նաեւ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը։ Հիշեցնենք, որ թավշա հեղափոխությունից հետո Հարությունյանը հայտարարեց, որ որեւէ մեկը կրթական ոլորտին այնքան մեծ հարված չի հասցրել, որքան քահանա Արամյանը։ Հեռակա բանավեճը կողմերի միջեւ այսօր էլ շարունակվում է։ Միաժամանակ ամիսներ շարունակ դպրոցում աուդիտ իրականացվեց։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն աուդիտի արդյունքները պատրաստ են, որոնք կհրապարակվեն հաջորդ շաբաթվա մեջ։ Թե ինչ թերացումներ, կոռուպցիոն դրսեւորումներ են հայտնաբերել օրվա իշխանություններն ու կրթական ոլորտի պատասխանատուները «ԱՅԲ-ում կներկայացնենք հաջորդիվ։ Առայժմ շեշտենք, որ որոշների ապաշնորհ գործունեության եւ բարեգործությունը սեփական շահերին ծառայեցնելու անհագ մոլուցքը պատճառ է դարձել, որ «ԱՅԲ»-ում անառողջ մթնոլորտ է տիրում, ինչից տուժում են սաներն ու մանկավարժները, ընտրելով հեռանալու ճանապարհը։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր