00:00:00

100-ամյա Մարուսյա տատիկը նոր անձնագիր ստացավ

01:14, 22 դեկտեմբեր 2018

Դեկտեմբերի 21-ին, Ամանորին ընդառաջ, ոստիկանության Մասիսի անձնագրային բաժանմունքի նախաձեռնությամբ, բաժանմունքի պետ Հովհաննես Հակոբյանը հանդիսավոր պայմաններում ՀՀ քաղաքացու անձնագիր հանձնեց Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչ, 100-ամյա Մարուսյա Հայրապետովային։ Անձնագրայինի աշխատակիցները ողջունելով տատիկին, հայտնեցին այցի նպատակը։ Նա իր ձեռքով ստորագրեց անհրաժեշտ փաստաթղթերը։ Բաժանմունքի պետը Մարուսյա տատիկին հանձնեց անձնագիրն ու առողջություն մաղթեց։ Ջերմ զրույցի ընթացքում մեկ դար ապրած տատիկը պատմեց, որ ծնվել է Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում, 3 երեխա է ունեցել, աշխատել, չարչարվել, ինչպես ինքն ասաց՝ շրջել բոլոր Մոսկվաներով։ Շնորհավորում ենք 100-ամյա Մարուսյա Հայրապետովային նոր անձնագիր ստանալու և Ամանորի ու Սուրբ Ծնունդի առթիվ։ Մաղթում ենք առողջություն և էլի նոր տարիներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր