00:00:00

Մանվել Գրիգորյանն ազատ արձակվեց

00:51, 22 դեկտեմբեր 2018

Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով քիչ առաջ գեներալ Մանվել Գրիգորյանին ազատ են արձակել: Հիշեցնենք, որ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանը հունիսի 19-ից կալանավորված է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մսով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ այլ անձանց հետ նապնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յորացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ հոկտեմբերի 15-ին, որոշում է կայացրել երկու ամսով երկարաձգել ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն նա մեկ ժամից տանը կլինի: Նա ազատ է արձակվել գրավի դիմաց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր