00:00:00

Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ վառվեցին հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը

20:23, 21 դեկտեմբեր 2018

Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին` ազդարարելով մայրաքաղաքում ամանորյա միջոցառումների սկիզբը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն՝ ընտանիքով, և քաղաքապետ Հայկ Մարությանը: Տոնածառի արժեքը 21 միլիոն 900 հազար դրամ է, լույսերի հավաքածուինը՝ 36 միլիոն 500 հազար դրամ, տարբեր փայլուն գնդաձև խաղալիքներինը՝ 10 միլիոն 132 հազար 400 դրամ, իսկ տոնածառի մոնտաժման ծառայությունը՝ 1 միլիոն 898 հազար դրամ։ Տոնածառի լույսերն ու խաղալիքները հնարավոր կլինի հետագայում ևս օգտագործել։ Երևանի գլխավոր տոնածառը գնվել է «Երևան-2800» հիմնադրամի խնայված գումարներից. խնայվել է մոտ 600 միլիոն դրամ: Միջոցառմանը հաջորդեց հրավառությունը և շարունակվեց նախատոնական համերգը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր