00:00:00

Հայաստանը նախատեսում է ավելի շատ գազ ներկրել Իրանից. ԻԻՀ-ում ՀՀ դեսպան

02:36, 20 դեկտեմբեր 2018

Հայաստանը պատրաստ է ավելի շատ գազ ներկրել Իրանից ու ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել այնտեղ։ Այս մասին Թեհրանում անցկացված «Իրան-Հայաստան․ հնարավորություններ և մարտահրավերներ» համաժողովի ընթացքում հայտարարել է Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, հաղորդում  է Shantnews.am-ը: Նա հիշեցրել է, որ կողմերը որոշել էին երկկողմ առևտրի ծավալը հասցնել 1 միլիարդ դոլարի, բայց առայժմ այդ ցուցանիշը 200-250 միլիոն դոլարի է հասնում ընդամենը։ Իրանում ՀՀ դեսպանն իր ելույթում անդրադարձել էր նաև ամերիկյան ճնշմանը՝ կապված հայ-իրանական հարաբերությունների հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր