00:00:00

Քննարկվում է Արարատ Միրզոյանին ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրելու տարբերակը. Փաշինյան

01:33, 20 դեկտեմբեր 2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում լրագրողների հարցին ի պատասխան չհերքեց, որ Արարատ Միրզոյանը կարող է դառնալ Ազգային ժողովի նախագահ: «Այո, քննարկումներ կան, երբ որ քննարկումները կվերջնական, կասենք»- ասաց նա: Փաշինյանը նաև հաստատեց, որ առաջին փոխվարչապետի պաշտոնը հանելու շուրջ են քննարկումներ ընթանում. «Այդպիսի առաջարկ կա, կտեսնենք»: Հարցին, թե ճի՞շտ է, որ «Իմ քայլը» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավարը լինելու է Լիլիթ Մակունցը, Փաշինյանը պատասխանեց, որ այդ հարցն էլ են քննարկում: «Իմ քայլը» ապագա խմբակցության այսօրվա հավաքի ժամանակ էլ Լենա Նազարյանը լրագրողների հետ զրույցում հաստատել է տեղեկությունը, որ կուսակցության վարչությունը Արարատ Միրզոյանի թեկնածությունը կառաջադրի ԱԺ նախագահի պաշտոնում, իսկ իր թեկնածությունը՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր