00:00:00

Փաշինյանը չի տիրապետում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի կարևորագույն նրբություններին. Աշոտյան

23:34, 19 դեկտեմբեր 2018

Հանրապետական Արմեն Աշոտյանն արձագանքել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ «Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հայտարարեց, որ ադրբեջանական կողմն պնդել է, որ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում գագաթնաժողովների ժամանակ համաձայնություններ ձեռք չեն բերվել: Շատ տարօրինակ և վտանգավոր հայտարարություն է անում Նիկոլ Փաշինյանը: Այս երկու տարվա ընթացքում Ադրբեջանի ղեկավարությունն երբեք նման բան իր շուրթերով չի հայտարարել: Ողբալի է, երբ երկրիդ վարչապետը կամ չի տիրապետում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի կարևորագույն նրբություններին, կամ իր վրա է վերցնում Ադրբեջանին այդ պարտավորություններից հրապարակավ ազատելու ֆունկցիան: Խնդրից քիչ թե շատ տեղյակ մարդիկ իրականում գիտեն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո տեղի ունեցած 3 գագաթնաժողովների (Վիեննա, Սանկտ Պետերբուրգ, Ժնև) արդյունքում կողմերը, այդ թվում՝ Ադրբեջանը, ձեռք են բերել համաձայնություններ և կայացրել են որոշումներ: Փաստորեն, Արցախի շուրջ Նիկոլ Փաշինյանի ձեռքերով օղակ է սեղմվում: Խոսքերս հաստատող հղումները ներկայացնում են ստորև: https://www.osce.org/mg/240316 https://www.osce.org/mg/248616 https://www.osce.org/minsk-group/361286 http://www.president.am/…/President-Serzh-Sargsyan-meeting…/»,– իր ֆեյսբուքյան էջում գրել է Արմեն Աշոտյանը։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր