Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Դիլիջանում, լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պարոն Լուկաշենկոն հայտարարում է՝ ես այսպես ասացի, այնպես ասացի, բայց չի ասում, թե ես ինչ ասացի:
Երբ այդ խոսակցության մասին ինձնից մանրամասներ են խնդրել պատմել, ես ասել եմ, որ չեմ կարող ասել, կոռեկտ չեմ համարում դռնփակ նիստի մանրամասները ներկայացնել, բայց նաեւ ասել եմ, որ ես բավարարված եմ այդ խոսակցությունից: Ես հիմա էլ եմ ասում, որ բավարարված եմ այդ խոսակցությունից եւ իմ կողմից այդ խոսակցությունը շարունակելու անհրաժեշտություն չեմ տեսնում: Հնարավոր է՝ լինեն մարդիկ, որոնք բավարարված չեն այդ խոսակցությունից եւ դրա համար դեռ պետք է երկար դրա մասին խոսել»,-հայտարարեց Փաշինյանը:
Ինչ վերաբերում է Լուկաշենկոյի մեղադրանքին, որ Փաշինյանը համարձակություն չունի քննադատելու ՌԴ նախագահ Պուտինին, որը Ադրբեջանին ամենաշատ զենք վաճառողն է, ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նկատեց, որ իր խոսնակը պարզաբանել է, որ ՌԴ նախագահի հետ իր շփումներում պարբերաբար այդ հարցը բարձրացվել է: «Ես հավաստաիացնում եմ, որ պարոն Լուկաշենկոյի կողմից բարձրացված բոլոր հարցերին տեղում տրվել են շատ կոնկրետ ու սպառիչ պատասխաններ: Ես տպավորություն ունեի, որ պարոն Լուկաշենկոն բավարարված է իմ պատասխաններով: հետո ինչ է տեղի ունեցել, ես չգիտեմ»: