00:00:00

Փաշինյանը՝ Կարապետյանին խորհրդական նշանակելու մասին

17:14, 19 դեկտեմբեր 2018

Նրանք, ովքեր ասում են, թե Արշակ Կարապետյանն է քառօրյա պատերազմի պատասխանատուն, նրանք ասում են, որ նրանից վերև ոչ մեկ պատասխանատու չէ։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր նորանշանակ խորհրդական Արշակ Կարապետյանին։ Հիշեցնենք՝ 2016-ի ապրիլյան պատերազմից անմիջապես հետո նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արշակ Կարապետյանն ազատվեց այդ պաշտոնից։ «Նրանք, ովքեր հիշատակում են, որ Արշակ Կարապետյանին Սերժ Սարգսյանը հանել է գործից այդ իրադարձություների արդյունքում, նրանք ասում են, որ Սարգսյանն արդար դատավոր է և արդար որոշում է կայացրել: Ես քառօրյա պատերազմի վերաբերյալ կարդացել եմ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր էջերով գաղտնի նյութեր, և այդ նյութերում ոչինչ չեմ գտել հետախուզական տվյալների բացակայության կամ պակասության մասին», - ասաց Փաշինյանը։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր