00:00:00

Արա Բաբլոյանը ՍԴ նախագահի պաշտոնում առաջարկել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը

17:28, 13 մարտ 2018

Հայաստանի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին հայտարարությամբ: Հայտարարության մեջ ասվում է.

«Համաձայն 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության 83-րդ հոդվածի 2-րդ մասի՝ սահմանադրական դատարանի կազմից սահմանադրական դատարանի նախագահի թափուր պաշտոնում նշանակելու համար Ազգային ժողովին առաջարկում եմ Հրայր Թովմասյանի թեկնածությունը»:

Հիշեցնենք, որ ՍԴ նախագահի պաշտոնը թափուր էր մնացել Գագիկ Հարությունյանի Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո: Իսկ Հրայր Թովմասյանը օրեր առաջ է ընտրվել ՍԴ անդամ՝ վայր դնելով պատգամավորի լիազորությունները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր