00:00:00

Երևանի քաղաքապետարանը մշտապես աջակցում է բնապահպանական նախաձեռնություններին. Ավինյան

23:32, 13 դեկտեմբեր 2025 Քաղաքականություն

«Գրին Գրին» էկոկենտրոնն արդեն 2 տարեկան է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
 
«Գրին Գրինի թիմի և կամավորների շնորհիվ Երևանի տարբեր հատվածներում իրականացվել են 155 շաբաթօրյակներ, հավաքվել է 170 տոննա աղբ, 51 տոննա հումք ուղարկվել է վերամշակման և վերադարձել Հայաստանի տնտեսությանը:
 
Երևանի քաղաքապետարանը մշտապես աջակցում է բնապահպանական նախաձեռնություններին։
 
Այդպիսի համագործակցություններից մեկի շրջանակում «Գրին Գրին» կազմակերպությունը ներկայացրեց պլաստմասե կափարիչների մամլիչը, որի կիրառումը հնարավորություն է տալիս վերամշակել պլաստմասե թափոնները և դրանցից ստանալ նոր իրեր»,-նշել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր