00:00:00

Ազատ արձակված բելառուս քաղբանտարկյալների մեծ մասը, ներառյալ Կոլեսնիկովան, գտնվում է Ուկրաինայում

20:21, 13 դեկտեմբեր 2025 Արևմուտք

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից ազատ արձակված բելառուս քաղբանտարկյալների մեծ մասը գտնվում է Ուկրաինայի տարածքում, այդ թվում՝ ամենահայտնի բանտարկյալներից մեկը՝ Մարիա Կոլեսնիկովան, եւ նախագահի նախկին թեկնածու Վիկտոր Բաբարիկան։

Ինչպես գրել է «Европейская правда»-ն, այս մասին հայտնել է ռազմագերիների հետ վարվելու համակարգող շտաբը։

Ընդհանուր առմամբ, Բելառուսը Ուկրաինա է տեղափոխել 114 քաղաքացիական անձի, այդ թվում՝ Ուկրաինայի հինգ քաղաքացիների։

«Նախնական պայմանավորվածությունների եւ բելառուսական կողմի հետ արդյունավետ բանակցությունների արդյունքում, մեր ամերիկացի գործընկերների խնդրանքով եւ օգնությամբ, ինչպես նաեւ ռազմագերիների հետ վարվելու համակարգող շտաբի աշխատանքի շնորհիվ, Ուկրաինա է տեղափոխվել 114 քաղաքացիական անձ, այդ թվում՝ Բելառուսի Հանրապետությունում պահվող ուկրաինացիներ»,- նշվել է հայտարարության մեջ։

Ընդդիմության՝ Ուկրաինայում գտնվող բելառուս անդամների թվում են նախագահի նախկին թեկնածու Վիկտոր Բաբարիկան ​​եւ նրա դաշնակից Մարիա Կոլեսնիկովան, TUT.by պորտալի գլխավոր խմբագիր Մարինա Զոլոտովան եւ Մարիա Ալեքսանդրովան։

Ինչպես վկայում են լուսանկարները, սահմանին նրանց անձամբ դիմավորել է Հետախուզության գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովը։

«Բելառուսի ազատ արձակված քաղաքացիները, անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալուց հետո եւ նրանց խնդրանքով, կտեղափոխվեն Լեհաստան եւ Լիտվա»,-  նշել են համակարգող շտաբում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր