00:00:00

Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ նշանակվելու հարցը կքննարկվի առաջիկա քառօրյային

15:11, 13 մարտ 2018

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուի համար առաջադրել է ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Հրայր Թովմասյանին, որն օրերս հրաժարական տվեց պատգամավորությունից՝ ՍԴ անդամ ընտրվելու համար, հետո նախագահ Գագիկ Հարությունյանին փոխարինելու հեռանկարով: Հարությունյանը, հիշեցնենք, գլխավորելու է նորաստեղծ Բարձրագույն դատական խորհուրդը: Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունը խորհրդարանում տեղի կունենա գործող կարգով, քանի որ նոր Սահմանադրության անցումային դրույթները դեռևս ուժի մեջ չեն մտել: Խորհրդարանում Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունը տեղի կունենա առաջիկա քառօրյա նիստի ընթացքում` մարտի 20-23-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր