00:00:00

Բացահայտվել է Մանվել Գրիգորյանի առողջական և հոգեբանական վիճակի բացասական դինամիկա. ՄԻՊ

17:47, 14 դեկտեմբեր 2018

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը առանձնազրույց է ունեցել Մանվել Գրիգորյանի հետ։ «Մանվել Գրիգորյանին մեր աշխատակիցները, այդ թվում՝ բժիշկը, պարբերաբար այցելում են։ Վերջին անգամ ես եմ այցելել, առանձնազրույց եմ ունեցել, երևի մեկ շաբաթ կամ 10 օր առաջ։ Առանձնազրույցի արդյունքներով մենք գրություններ ենք ուղարկել թե՛ իրավապահ մարմիններին, թե՛ Արդարադատության նախարարություն»,–այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Թաթոյանը։ Նրա խոսքով՝ բացահայտվել է Մանվել Գրիգորյանի առողջական և հոգեբանական վիճակի բացասական դինամիկա. «Մենք ամենօրյա կապի մեջ ենք փաստաբանների հետ, մենք մեր գրությամբ բացահայտել ենք առողջական և հոգեբանական վիճակի բացասական դինամիկա»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր