00:00:00

«Գազանանոցի տնօրե՞ն ա, թե՞ բակային հեղինակություն». Բողոքի ցույց կենդանաբանական այգու դիմաց

12:22, 14 դեկտեմբեր 2018

Երևանի կենդանաբանական այգու դիմաց բողոքի ակցիա է իրականացվում: Այգու նախկին և ներկա աշխատակիցները, կենդանասերները պահանջում են կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը: Նրանք պնդում են, որ կենդանիների վերջին անկումները կապված են վատ եւ ոչ մասնագիտական կառավարման հետ, սակայն փորձ է արվում այդ ամենը բարդել աշխատակիցների վրա։ «Ուզում ենք պարզել՝ ինչու են առեւեղծվածային սատկում կենդանիները»,–նշեց  աշխատակիցներից Անուշ Ռաֆայելյանը։ Կենդանակերպներից մեկի պնդմամբ, օրինակ, թութակներին խմբերով են պահում, որն անթույլատրելի է,  բացի այդ չնայած նրան, որ թութակները բնության մեջ սնվում են հատիկավորներով, մեր կենդանաբանական այգում կերակրում են կոմբիկերով. «Էդ ոչխար չի, ցուլ չի, կով չի։ Ինքը գազանանոցի տնօրե՞ն ա, թե՞ բակային հեղինակություն»։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին քաղաքապետարանի լրատվական ծառայությունից հայտնել էին, որ Երևանի կենդանաբանական այգու զեբրն անկել է: Նոյեմբերի 6-ին զեբրին խնամողը գտել էր կենդանուն ոչ բնական դիրքով պառկած։ Տևական անշարժունակությունից դատելով՝ կասկածներ էին եղել, որ կոտրված է կենդանու հետին վերջույթներից մեկը։ Լաբորատոր հետազոտության տվյալներով, սակայն, կենդանու արյան և մեզի մեջ հայտնաբերվել է մեծ քանակությամբ մկնդեղի (արսեն) պարունակություն։ Վերջերս անկել էր նաև բեզոարյան արծ և կոկորդիլոս:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր