00:00:00

Կոչ ենք անում՝ չքաղաքականացնել այս թեման․ ՌԴ դեսպանատունը՝ Գյումրիում ռուս զինծառայողի մասնակցությամբ միջադեպից

11:47, 14 դեկտեմբեր 2018

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը կոչով է հանդես եկել՝ Գյումրիում տեղի ունեցած միջադեպը՝ ծեծի հետևանքով 57-ամյա կնոջ մահը, որի համար ռուսական ռազմաբազայի զինծառայող է ձերբակալվել, չքաղաքականացնել և հապճեպ եզրակացություններ չանել: «Ուշադրություն ենք դարձրել Գյումրիում տեղի ունեցած ողբերգական միջադեպի վերաբերյալ հուզիչ մեկնաբանությունների չդադարող հոսքին: Կրկին կոչ ենք անում՝ չքաղաքականացնել այս թեման, չանել հապճեպ եզրակացություններ և չխանգարել հայկական քննչական մարմիններին՝ կատարել իրենց գործը: Ցանկանում ենք նաև ցավակցություն հայտնել տուժածի հարազատներին և մտերիմներին»,- ասվում է ՌԴ դեսպանատան հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին դաժան ծեծի հետևանքով Գյումրիում մահացել է 1961 թվականին ծնված Ջուլիետա Ղազարյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր