00:00:00

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. փակ է Վարդենյաց լեռնանցքը

00:00, 14 դեկտեմբեր 2018

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին ժամը 00:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Սպիտակի ոլորանները (բեռնատար ավտոմեքենաների համար) և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:
Սիսիան-«Զանգեր», Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին, Վարդենյաց լեռնանցքում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Արագածի տարածաշրջանում առկա են տեղումներ ձյան տեսքով: Արագածի տարածաշրջանում բուք է:
Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է  բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն  ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր