00:00:00

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը չի լուծվել. Փաշինյանի մամուլի խոսնակը հերքում է Նազարբաևի հայտարարությունը

01:18, 14 դեկտեմբեր 2018

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի նշանակման հարցը լուծված չէ։ Այն պետք է լուծվի կոնսենսուսով։ Ինչպես տեղեկացնում է «Sputnik Արմենիա»-ն, այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը։ «Վերահաստատում եմ ասածս՝ դեկտեմբերի 6-ին ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը չի լուծվել և չէր էլ կարող լուծվել, քանի որ ՀԱՊԿ նիստ տեղի չի ունեցել։ Նաև վերահաստատում եմ Հայաստանի դիրքորոշումը, որ հարցը պետք է լուծվի կոնսենսուսի միջոցով, ՀԱՊԿ-ի շրջանակում կայանալիք պաշտոնական հանդիպման ընթացքում»,– ասել է Եղոյանը։ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը դեկտեմբերի 13-ին հայտարարել է, որ Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ անդամ պետությունները որոշել են սատարել Ստանիսլավ Զասի թեկնածությունը, որն առաջարկել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նազարբաևն այդ մասին խոսել է Աստանայում Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպման շրջանակում: Նազարբաևն իր աջակցությունն է հայտնել Բելառուսի ներկայացուցչին` որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր