00:00:00

Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հրաժեշտի միջոցառումը Ավստրիայի արտաքին գերատեսչությունում

23:02, 13 դեկտեմբեր 2018

 Ավստրիայի Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի նախարարությունը կազմակերպել էր հրաժեշտի միջոցառում՝ Ավստրիայում ՀՀ դեսպան, ԵԱՀԿ-ում և Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ ներկայացուցիչ Արման Կիրակոսյանի պատվին: Միջոցառմանը մասնակցում էին Ավստրիայի Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի դաշնային նախարարության ԵՄ և բազմակողմ համագործակցության հարցերով գլխավոր տնօրեն Անդրեաս Ռիքենը (Andreas Riecken), Արևելյան Եվրոպայի, Հվ. Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Արևելյան գործընկերության վարչության պետ Կատարինա Վիզերը, արարողակարգի ղեկավար Էննո Դրոֆենիկը (Enno Drofenik), Ավստրիայում և Վիեննայի միջազգային կազմակերպություններում հավատարմագրված դեսպաններ, այլ հյուրեր: ԵՄ և բազմակողմ համագործակցության հարցերով գլխավոր տնօրեն Անդրեաս Ռիքենը դեսպան Կիրակոսյանին ողջունելուց և նրա կենսագրական տվյալները հակիրճ ներկայացնելուց հետո անդադարձավ վերջին շրջանում հայ-ավստրիական հարաբերություններին, գնահատելով այն որպես դինամիկ զարգացող: Նա անդրադարձավ դեսպան Կիրակոսյանի պաշտոնավարության շրջանում երկկողմ բնագավառում արձանագրած մի շարք ձեռքբերումներին, համոզմունք հայտնելով, որ մի շարք նախագծեր դեռևս շարունակելի են և կարժանանան Ավստրիայի արտաքին գերատեսչության աջակցությանը: Նա Ավստրիայի արտաքին գերատեսչության ղեկավարության անունից հաջողություն մաղթեց ՀՀ դեսպանին իր հաջորդ պաշտոնավարության ընթացքում և համոզմունք հայտնեց, որ Վիեննան մնալու է պարոն Կիրակոսյանի նախընտրած վայրերից մեկը: Երախտագիտություն հայտնելով Ավստրիայի կառավարությանը, Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի դաշնային նախարարությանն իր պաշտոնավարության ընթացքում ցուցաբերած աջակցության համար՝ ՀՀ դեսպանը շեշտեց, որ Ավստրիան Հայաստանի կարևորագույն գործընկերներից է և նորագույն շրջանում հայ ժողովուրդը մշտապես զգացել է ավստրիացի ժողովրդի աջակցությունը, սկսած 1988 թվականից, երբ ավերիչ երկրաշարժի ժամանակ ավստրիական կառավարությունը և բարեսիրական կազմակերպությունները մի շարք մարդասիրական նախագծեր իրականացրին և շարունակում են իրականացնել տուժած քաղաքներում, վերջացրած ԵՄ-ի հետ ՀՀ համագործակցության սերտացման հարցերում ունեցած գործուն աջակցությամբ: Պաշտոնական մասի ավարտին Ավստրիայի Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի դաշնային նախարարությունում տրվեց ընդունելություն՝ ի պատիվ ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր