Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը փոխում է խաղի կանոնները եւ արդեն իսկ կոշտ հայտարարություններ է անում, որոնց հասցեատերը իր կաբինետի անդամներն են։ Խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո տեղի ունեցած գործադիրի առաջին նիստում Փաշինյանը նշել է․ «2019 թ. բյուջեի հայտերի քննարկման համատեքստում անդրադարձել եմ և տվել եմ կոնկրետ հանձնարարականներ և հիմա վերադառանում եմ այդ թեմային՝ վայ այն պաշտոնյաներին, որ իմ հանձնարարականներն այս կոնտեքստում չեն կատարել»։
Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ պետական կառավարման համակարգի թեմայով կայացվել է քաղաքական որոշում: «Այն պաշտոնյաները, որ պարզվի՝ հանձանարականները չեն կատարել, այսօրվանից թող իրենց վեշերը հավաքեն ու գնան իրենց գործին, շատ հստակ եմ ասում»,-բարկացել է Նիկոլ Փաշինյանը: Թե կոնկրետ ովքեր են թերացել իրենց աշխատանքում, եւ առաջացրել Փաշինյանի զայրույթը, գործադիրի ղեկավարը անուններ չի տվել, սակայն հստակ է, որ Նիկոլ Փաշինյանը ամենայն հավանականությամբ հոգնել է բոլորի փոխարեն աշխատելուց, եւ ընտրություններից հետո ավելի ամրապնդելով իր դիրքերը հանդես է գալիս պահանջատիրոջ կարգավիճակից։
Արդյո՞ք գործադիրի ներկայիս անդամներին քննադատելով Փաշինյանը հող է նախապատրաստում, որ առաջիկայում նրանցից շատերը չեն վերանշանակվի, եւ գործադիրում տեղ չեն ունենա։ Ի՞նչ ենթատեքստ էլ պարունակի Նիկոլ Փաշինյանի նախազգուշացումը, անկասկած այն տեղին է։ Ներկայիս կառավարության անդամների մեծ մասը իր տեղում չէ։
Irakanum.am