00:00:00

Մարիա Զախարովան տեսնում է հայ-ռուսական հարաբերությունները զարգացնելու հսկայական ներուժ

19:03, 13 դեկտեմբեր 2018

 Հայաստանը և Ռուսաստանը երկկողմ հարաբերությունները զարգացնելու հսկայական ներուժ ունեն: Դեկտեմբերի 13-ին կայացած ճեպազրույցի ընթացքում նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մենք ունենք բոլոր հնարավորությունները պահպանել և զարգացնել այն դինամիկան, որն ավելի վաղ դրվել է մեր հարաբերությունների հիմքում: Մենք ունենք երկկողմ հարաբերությունների զարգացման հրաշալի դինամիկա, որը արդյունք է տարիների աշխատանքի, որն օգուտ է բերել երկու երկրների ժողովուրդներին: Ես կարծում եմ, որ Հայաստանում գիտեն, թե Ռուսաստանը ինչ ներդրում է ունեցել երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում»,- ասել է Զախարովան: Նրա խոսքով՝ հարկավոր է  պահպանել երկկողմ փոխգործակցության դինամիկան և խորացնել բոլոր այն ուղղություններով, որոնք առկա են և, միգուցե, բացել համագործակցության նոր ուղղություններ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր