00:00:00

Վահագն Թևոսյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել

18:03, 13 դեկտեմբեր 2018

Հանրային հեռուստաընկերության լրատվական եւ վերլուծական հաղորդումների տնօրեն Վահագն Թևոսյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Այս մասին նա տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում: «Ի հակառակ ընկերներիցս շատերի վստահեցման, թե խնդիրը չափազանցնում եմ, ինքս չկարողացա հաղթահարել ներքին էթիկական նյուանսները: Միշտ համոզված եմ եղել, որ քաղաքական ուժի հարող մարդն արդեն իսկ սուբյեկտիվ է որպես լրագրող, անկախ իր մարդկային հատկանիշներից, ու որ Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությունը նման տնօրեն ունենալու շռայլություն իրեն չի կարող թույլ տալ Նոր Հայաստանում: Ու եթե խորհրդարան չանցնեի էլ (դեռ փաստացի չեմ էլ անցել), դիմում գրելու էի, այսպես թե այնպես: Հիմա էլ նույն էթիկական դրդապատճառով որոշեցի վաղաժամ դադարեցնել պարտականություններս»,-գրել է նա: Վահագն Թևոսյանը նշել է, որ Հանրային հեռուստաընկերությունում նույնիսկ այսքան կարճ ժամանակ աշխատելն իր համար մարտահրավեր էր, որը շատ բան սովորեցրեց, շատ բան փոխեց իր մեջ: «Առնվազն, թե որքան մակերեսային ենք մենք շատերս պատկերացնում որոշ բաներ, թե որքան տարբեր են երբեմն լինում դրսից ու ներսից երևացող իրականությունները, որքան հետաքրքիր, բայց միևնույն ժամանակ ծանր է հեռուստատեսային մենեջերի աշխատանքը՝ ամենօրյա աննկարագրելի դժվարությունների առատությամբ»,-նշել է նա: Վահագն Թևոսյանը շնորհակալություն է հայտնել լուրերի իր գործընկերներին, Հանրային հեռուստաընկերության ամբողջ անձնակազմին՝ այդ թվում տնօրենների խորհրդին, գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի գլխավորությամբ՝ համատեղ ծանր ճանապարհ անցնելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր