00:00:00

ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը Բաքվում մասնակցելու է ՍԾՏՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին

16:23, 13 դեկտեմբեր 2018

Հայաստանը կմասնակցի Բաքվում կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Նիստում Հայաստանը կներկայացնի ԱԳՆ Բազմակողմ և երկկողմ տնտեսական համագործակցության վարչության պետ Աշոտ Քոչարյանը»,- ասաց Աննա Նաղդալյանը: Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը կայանալու է դեկտեմբերի 14-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր