00:00:00

Հայերը խելացի և աշխատասեր ժողովուրդ են. Դոնալդ Թրամփ

11:02, 13 դեկտեմբեր 2018

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Կոնգրեսի կողմից ընդունված օրինագիծը, որով Միացյալ Նահանգներն ուղղակի աջակցություն է ցուցաբերելու Մերձավոր Արեւելքում բնակվող քրիստոնյաներին, եզդիներին և այլ փոքրամասնություններին։ «Այս օրենքը շարունակությունն է իմ վարչակազմի աշխատանքի, որով ԱՄՆ-ի օգնությունը հասցեական ուղղվում է հալածվող համայնքներին»,-ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Ամերիկայի ձայնը» հաղորդում է, որ ստորագրման արարողությունը ներկա է գտնվել նաեւ Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս Վիգեն Այկազյանը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի օգնությունը նախատեսվում է  բաշխել ինչպես Սիրիայում և Իրաքում բնակվող արդեն փոքրաթիվ քրիստոնյա համայնքների, այնպես էլ հալածանքների պատճառով այլ երկրներ տեղափոխված քրիստոնյաների և եզդիների միջև: «Նրանք, ովքեր գաղթական են, պետք է օգտվեն այս աջակցությունից»,-ասել է արքեպիսկոպոսը: Ստորագրման արարողությանը նախորդած զրույցներում պետքարտուղարության ներկայացուցիչը հատուկ ընդգծել է Հայաստանի ներդրումը Մերձավոր Արևելքից  քրիստոնյան փախստականներին ընդունելու գործում: Հայաստան կատարած այցից հատուկ տպավորված էր ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Ինչ վերաբերում է նախագահ Թրամփին, ապա հայերի մասին նա լավ էր տեղեկացված: «Երբ ասացի հայ եմ, ասաց՝ օ, հայերը խելացի և աշխատասեր ժողովուրդ են»,-հավելեց արքեպիսկոպոսը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր