00:00:00

Առաջնորդվեք պաշտոնական հաղորդագրություններով. Դավիթ Բաբայանն՝ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքից ազատվելու լուրերի մասին

10:15, 13 դեկտեմբեր 2018

Անհրաժեշտ է առաջնորդվել պաշտոնական հաղորդագրություններով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն՝ անդրադառնալով Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքից ազատվելու մասին լուրերին: «Ես խորհուրդ եմ տալիս առաջնորդվել պաշտոնական հաղորդագրություններով: Բացեք մեր պաշտոնական կայքը, տեսեք՝ կա՞ նման բան, թե՞ ոչ»,-ասաց Դավիթ Բաբայանը: Սոցցանցում ակտիվ լուրեր են տարածվում Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքից ազատվելու մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր