00:00:00

Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով փակ է. որոշ քաղաքներում ձյուն է տեղում

10:24, 13 դեկտեմբեր 2018

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին ժամը 09:15-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Ապարան-Քուչակ հատվածում եւ Գավառի ավտոճանապարհներին բուք է: Բքի եւ անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզի Արթիկ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Արագածի տարածաշրջանում եւ Սիսիան-«Զանգեր», Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին առկա են տեղումներ ձյան տեսքով: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր