00:00:00

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորներից մեկի մոտից հայտնաբերվել է 86.7 գրամ կանաչ գույնի բուսական զանգված

23:48, 12 դեկտեմբեր 2018

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 11:10-ի սահմաններում, ՀՀ ԱԱԾ-ի հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Մ. Խ.-ն հերթական դատական նիստին մասնակցելու առիթով հերթապահ մասնաշենքի զուգարանից դուրս գալուց հետո ՔԿՀ աշխատակիցների կողմից ենթարկվել է անձնական խուզարկության, որի արդյունքում նրա մոտից հայտնաբերվել է 86.7 գրամ կանաչ գույնի բուսական զանգված: Փաստի առիթով ԱԱԾ է հրավիրվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող վաշտի ոստիկան, ոստիկանության ենթասպա Գ. Ս.-ն: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր: ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր