00:00:00

Թուրքիան ներկայացրել է իր հարվածային ուղղաթիռը

04:25, 13 մարտ 2018 Աշխարհ

Թուրքիայի քաղաքացիները ATAK ուղղաթիռները հիշում են թուրքական ազգային ավիա-տիեզերական ընկերության ցուցադրական ելույթներից: T-129 ATAK-ը համալրված է հինգթևանի հիմնական ռոտորով և թիրախների հայտնաբերման նոր սերնդի սարքավորումներով, արդյունավետ զինատեսակներով, թվային կառավարման համակարգով և համակարգչային կառավարման կետրոնական համակարգով: Հարվածային ուղղաթիռը սարքավորված է հայրենական արտադրության զինատեսակներով և տեղական արտադրության կառավարման համակարգով: Նրանում տեղադրված են լազերային կառավարման «Ջիրիտ» հրթիռներ և հակատանկային «Միզրակ» բարձր խոցելության հռթիրներ: Այս ամենից զատ, ուղղաթիռները կարող են հարվածներ հասցնել հակատանկային հրթիռներով, չկառավարվող գերձայնային արկերով, «օդ-օդ» հրթիռներով, ինչպես նաև նրա վրա տեղադրված է 20 մմ տրամաչափի գնդացիր: Շնորհիվ նոր սերնդի գիշերային տեսողության համակարգի և կատարելագործված ջերմային հայտնաբերման համակարգի`ATAK-ը կարող է հարվածներ հասցնել շատ մեծ հեռավորության վրա: Վերջին տարիներին ATAK-ն օգտագործում են հակաահաբեկչական գործողությունների ընթացքում :

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր