00:00:00

Որոշ ժամկետանց քաղաքագետների մեկնաբանություններին ընդհանրապես պետք չէ անդրադառնալ․ Շաքե Իսայան

21:46, 12 դեկտեմբեր 2018

«Անհասկանալի է , տարատեսակ մասշտաբների փորձագետների այս հապշտապությունը՝ իշխանության և ընդդիմության սահմանները գծելիս: Պետք չէ լինել ավելի կաթոլիկ, քան Հռոմի Պապը»: Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը, անդրադառնալով որոշ քաղաքագետների այն տեսակետներին, թե նորընտիր ԱԺ-ում ԲՀԿ-ն ընդդիմադիր չի լինի: Ըստ պատգամավորի՝ նոր խորհրդարանում աշխատանքը սկսելուց հետո կուսակցություններն իրենք կսահմանեն աշխատանքի ձևաչափը՝ համաձայն ժողովրդից ստացած վստահության քվեի: «Իսկ որոշ ժամկետանց քաղաքագետների մեկնաբանություններին, որոնք, ի դեպ, իրենց նման ժամանակավրեպ են, ընդհանրապես պետք չէ անդրադառնալ, քանզի նախկինում նրանց դրսևորած քաղաքական թեթևսոլիկությունը նրանց մասին ամեն ինչ ասում է: Վերջիներս որոշակի արժեհամակարգի կրողներ են, և, կարծես, չեն կարողանում ինտեգրվել նոր իրականությանը: Այս ընտրություններում ժողովրդի ընտրությունը ոչ ոք իրավունք չունի կասկածի տակ դնել կամ իրեն հարմար ձևով մեկնաբանել»-ասաց Իսայանը: Նշենք, որ նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր