00:00:00

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի շենքային պայմանները կբարելավվեն

21:40, 12 դեկտեմբեր 2018

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի շենքային պայմանները բարելավելու նպատակով կառավարությունը կհատկացնի մոտ 11 մլն դրամ: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության դեկտեմբերի 13-ի նիստի օրակարգում: Ըստ հիմնավորման, միջոցներն ուղղվելու են ծանր շենքային պայմանները բարելավելու նպատակով շինարարական նյութերի ձեռքբերմանը: Շինաշխատանքների իրականացումը կնպաստի բնականոն ուսումնական գործընթացը ավելի լավ կազմակերպելուն: ««Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը գտնվում է բավական ծանր շենքային պայմաններում, ուսանողները սովորում են քայքայված ու ոչ մաքուր լսարաններում և փորձասենյակներում»,- նշված է հիմնավորման մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր