00:00:00

Ստրասբուրգում տուժածների թվում, նախնական տվյալներով, Հայաստանի քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան

20:56, 12 դեկտեմբեր 2018

 Ստրասբուրգում դեկտեմբերի 12-ին տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով տուժածների թվում Հայաստանի քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան։Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարված գրառմամբ հայտնել է Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը։ «Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը երեկ Ստրասբուրգում տեղի ունեցած իրադարձությունների սկզբից ևեթ աշխատանքներ է իրականացրել` պարզելու Եվրոպայի խորհրդի քարտուղարությունում աշխատող հայազգի պաշտոնյաների, հայ համայնքի ներկայացուցիչների, գործուղմամբ Ստրասբուրգում գտնվող ՀՀ տարբեր պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների դրությունը: Մշտական ներկայացուցչության նախնական տվյալներով` Ստրասբուրգում տուժածների թվում Հայաստանի քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան: Խնդրում ենք հետևել Ֆրանսիայի պաշտոնական լրահոսին և ձեռնպահ մնալ մարդաշատ վայրեր այցելելուց: Մշտական ներկայացուցչությունը կապի մեջ է Ստրասբուրգի իշխանությունների հետ: Նոր տեղեկատվության առկայության դեպքում կհայտնենք լրացուցիչ»,- նշված է գրառման մեջ: Ֆրանսիայի Գրենդ Էստ պրեֆեկտուրան ճշտել Է լույս դեկտեմբերի 12-ի գիշերը Ստրասբուրգում տեղի ունեցած զինված հարձակման հետեւանքով զոհվածների եւ տուժածների թիվը: Հրապարակված հայտարարության համաձայն՝ զոհվել Է երկու, տուժել՝ 14 մարդ: Տուժածներից ինը ծանր վերքեր են ստացել, հինգը՝ թեթեւ վնասվածքներ: Ավելի վաղ երկրի ՆԳ նախարարությունը հայտնել Էր երեք զոհվածների եւ 12 վիրավորների մասին: Ստրասբուրգի քաղաքագլուխ Ռոլան Ռիսը քաղաքում սգո օր Է հայտարարել այն բանից հետո, երբ 29-ամյա տղամարդը հրաձգություն Է սարքել քաղաքի կենտրոնի Սուրբծննդյան տոնավաճառում: Սուրբծննդյան տոնավաճառը դեկտեմբերի 12-ին չի աշխատի: Նաեւ քաղաքապետարանի որոշմամբ՝ չեղյալ են հայտարարվել թատրոնների բոլոր ներկայացումները:  BFMTV հեռուստաալիքի տվյալներով՝ Ֆրանսիայի իշխանությունները տեղի ունեցածը դիտում են որպես ահաբեկչական գործողություն: Հրաձիգի անձը պարզված Է: Ֆրանսիայի ՆԳ նախարար Քրիստոֆ Կաստաների խոսքով՝ Ֆրանսիայում եւ Գերմանիայում նրան մեղավոր են ճանաչել ահաբեկչության հետ չկապված հանցագործությունների մեջ:  Հանցագործության վայրից փախած հրաձիգի որոնումները շարունակվում են: Դրան մասնակցում են 350 ոստիկաններ ու ժանդարմներ: Ֆրանսիայի նախագահը ցավակցություն Է հայտնել զոհվածների հարազատներին ու մերձավորներին: «Ազգն իր համերաշխությունն Է հայտնում Ստրասբուրգին, տուժածներին ու զոհերի ընտանիքներին»,- գրել Է Էմանուել Մակրոնը Twitter-ում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր