00:00:00

Այսօր Առողջապահության համընդհանուր հասանելիության համաշխարհային օրն է

22:26, 12 դեկտեմբեր 2018

2012 թվականից դեկտեմբերի 12-ը Միավորված ազգերի կազմակերպության կողմից հռչակվել է որպես Առողջապահության համընդհանուր հասանելիության համաշխարհային օր` կոչ անելով բոլոր երկրներին նպաստել առողջապահական ծառայությունների մատչելիության բարելավմանը: Այսպիսով, օրվա խորհուրդն է որակյալ բժշկական ծառայությունները հասանելի դարձնել անկախ սոցիալական կարգավիճակից բնակչության բոլոր շերտերի համար` սկսած կանխարգելումից, աշխտորոշումից, մինչև առաջատար մեթոդներով բուժումը: Աշխարհի բնակչության առնվազն կեսի համար տարրական առողջապահական ծառայությունները դեռևս մատչելի չեն։ Համաշխարհային առաջնորդները համաձայնել են, որ յուրաքանչյուր անձ պետք է կարողանա ստանալ մատչելի և որակյալ առողջապահական ծառայություններ: Մինչև 2030 թվականն այս նպատակին հասնելու համար առողջապահության ոլորտում աշխատող կազմակերպությունները պետք է միավորեն իրենց ջանքերն ու ռեսուրսները՝ բոլոր երկրներում ավելի ուժեղ, որակյալ և մատչելի համակարգեր ստեղծելու համար։ Հայաստանի առողջապահության նախարարությունը, համակարծիք լինելով առողջապահության համընդհանուր հասանելիության գաղափարին, քայլեր է ձեռնարկում, որպեսզի մեր երկրի բնակիչների համար բուժօգնությունը դառնա ավելի մատչելի և հասանելի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր