00:00:00

Գարիկ Սարգսյանը կվերանշանակվի՞

20:59, 12 դեկտեմբեր 2018

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ դեռ չի հրավիրել, եւ  որոշում նման չկա»։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, պատասխանելով այն հարցին, թե ընտրություններից հետո շարունակելու է աշխատել մարզպետի պաշտոնում, թե նախընտրում է օրենսդիր գործունեությունը։ Գարիկ Սարգսյանն ասաց, թե ՔՊ-ում նման որոշում չկա ոչ իր, ոչ էլ մյուսների մասով։ Մեր դիտարկմանը, թե այնուամենայնիվ Ձեզ որտեղ ե՞ք  տեսնում, օրենսդիրում, թե՞ գործադիրում, Արարատի մարզպետն ասաց, թե նախընտրում է աշխատանքը շարունակել գործադիր իշխանությունում։ Հիշեցնենք, որ Գարիկ Սարգսյանը «Իմ քայլը» դաշինքի ցուցակով առաջադրվել էր պատգամավորի թեկնածու թիվ 5 ընտրատարածքում, որն ընդգրկում է Արարատի մարզը, եւ ստացել էր   22,604 ձայն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր