00:00:00

Մոսկվայում տեղադրվելու է Շառլ Ազնավուրի հուշարձանը

19:02, 12 դեկտեմբեր 2018

Մոսկվայում քննարկում է աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի հուշարձանի տեղադրման վայրը։
Քնննարվում է երկու տարբերակ։ Քաղաքի իշխանությունները դեռևս հարցում են անցկացնում բնակիչների շրջանում, թե որտեղ ավելի լավ կլինի տեղադրել  Ազնավուրի  հուշարձանը՝ Կոսմոդամյան հատվածում, թե Զարյադե պուրակում։  Շառլ Ազնավուրի երաժշտական ստեղծագործությունները, հնարավոր է, շուտով հնչեն Մոսկվայի երաժշտության միջազգային տանը Զամոսկվորեչիեում, եթե երգչի հուշարձանը տեղադրվի հաստատության բակում: «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ին ՌԴ-ում Ջավախքի սփյուռքի նախագահ Աղասի Արաբյանը պատմել է, որ  Մոսկվայի քաղաքային դումայում հավանության է արժանացել հուշարձանը մայրաքաղաքի կենտրոնում տեղադրելու գաղափարը: Սակայն հուշարձանի վերջնական էսքիզը հաստատելու համար անհրաժեշտ է վերջնական որոշում կայացվի, թե որտեղ պետք է այն տեղադրվի։ Հուշարձանը պատրաստվելու է բրոնզից, հայ համայնքի միջոցներով: «Ազնավուրը ողջ մանկությունն անցկացրել է ռուսական միջավայրում, նրա ծնողները խոսել են ռուսերեն, և նա շատ էր սիրում այցելել Մոսկվա: Այդ հուշարձանը կդառնա ձգողության վայր և  ռուս-ֆրանսիական, ռուս-հայկական և, ընդհանրապես, բազմազգ բարեկամության խորհրդանիշ»,- ասել է Ա. Արաբյանը։
Հիշեցնենք, որ 94-ամյա Շառլ Ազնավուրը մահացել է հոկտեմբերի 1-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր