00:00:00

Հերթական դեպքը Կենդանաբանական այգում. Այս անգամ սատկած են գտել բեզոարյան այծերից մեկը

18:03, 12 դեկտեմբեր 2018

Հերթական դեպքն է գրանցվել Երեւանի Կենդանաբանական այգում: Կենդանաբանական այգու մամուլի ծառայության փոխանցմամբ, թունավորման հետեւանքով զեբրի անկման, մյուս կենդանիների անկման հետ կապված ցավալի դեպքերի՝ դեռեւս իրավապահների կողմից չպարզված հանգամանքների ֆոնին այսօր առավոտյան դժբախտ դեպք է տեղի ունեցել նաեւ բեզոարյան այծերից մեկի հետ: Վերջինս հայտնաբերվել է սատկած վիճակում: Բեզոարյան այծի այս առանձնյակը երկուշաբթի օրը հայտնվել էր իր ազատավանդակից եւ Կենդանաբանական այգու սահմաններից դուրս, սակայն այգու աշխատակիցների ջանքերով նորից վերադարձել է այնտեղ: Կենդանին այդ ազատավանդակում բնակվում էր 2013 թվականից՝ ծնվելու օրվանից: Թե ինչն է դարձել պատճառ, որ կենդանին փախնի տարածքից, ինչպես նաեւ՝ կենդանու անկման պատճառը, հանգամանալից ուսումնասիրությունը կպարզի: Փաստ է սակայն, որ վերջին շրջանում Այգու շուրջ ծավալված իրադարձությունները շարունակվում են, եւ անհնար է դրանցում չնկատել հետեւողականություն եւ ցանկալիին հասնելու պայքար: Համոզված ենք, որ քանի դեռ իրավապահ մարմինները ամբողջ ուժով եւ ծավալով չեն զբաղվել վերջին շրջանում Կենդանաբանական այգում տեղի ունեցած իրադարձություններով եւ դրանց մեղավորները չեն պատժվել, այս իրավիճակը, ցավոք, շարունակական է լինելու: Ի դեպ այս դեպքը կրկին մատնացույց է անում Կենդանաբանական այգու տնօրինության բազմիցս բարձրացրած՝ Այգու ամբողջական տարածքի ցանկապատման խնդրի ակտուալությունը: Կենդանաբանականում այժմ կա 12 բեզոարյան այծ, որոնցից երեքը այգում ծնվել են այս տարի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր