00:00:00

Վարդենիսի ավագանին ընդունել է համայնքի ղեկավար Արամ Հարությունյանի հրաժարականը

15:55, 12 դեկտեմբեր 2018

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ավագանին ընդունել է համայնքի ղեկավար Արամ Հարությունյանի հրաժարականը եւ, օրենքով սահմանված կարգի համաձայն, դիմումն ուղղել Գեղարքունիքի մարզպետարան: Այս մասին տեղեկացնում է Վարդանիսի քաղաքապետարանի պաշտոնական կայքը Քննարկումից հետո համայնքի ղեկավարի հրաժարականի դիմումն ուղարկվելու է ՀՀ վարչապետին՝ եռօրյա ժամկետում Վարդենիս համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու խնդրանքով: Վարդենիս խոշորացված համայնքը ձեւավորվել է ՀՀ ԱԺ 2017 թվականի համապատասխան որոշմամբ, որի կազմում ընդգրկվել են Վարդենիս քաղաքը, Այրք, Վերին Շորժա, Ներքին Շորժա գյուղերը: Արամ Հարությունյանը Վարդենիս համայնքի ղեկավար էր ընտրվել 2017 թվականի նոյեմբերին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր